ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Կրթություն. միջո՞ց, թե՞ նպատակ

Կրթություն. միջո՞ց, թե՞ նպատակ
11.12.2024 | 09:49

Կրթվելու բուն ցանկությունը, անկախ դրա նորաձև կամ հնաոճ լինելուց, արդիական է ու հավերժ, և դա անտիկ իմաստասերների, այդ թվում` մեր ազգային ռահվիրաների իմաստասիրական զրույցների ու ակադեմիական բանավեճերի առարկա երբեք չի հանդիսացել: Բանավեճերը հիմնականում վերաբերել են հարցերի հարցին. ի վերջո, կրթությունը միջո՞ց է, թե՞ նպատակ: Սա´ պետք է դառնա հանրային դիսկուրսի առարկա:

Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ կրթությունը կարող է լինել և՛ միջոց, և՛ նպատակ՝ կախված նրանից, թե ինչպես ենք մենք դրան մոտենում:

Երբ մենք խոսում ենք կրթության մասին՝ որպես միջոց, նկատի ունենք, որ այն որոշակի նպատակների հասնելու գործիք է։ Այս նպատակները կարող են բազմազան լինել, օրինակ` անձնական զարգացում, որի դեպքում կրթությունն օգնում է մարդկանց գիտակցել իրենց ներուժը, զարգացնել քննադատական մտածողություն և խնդիրներ լուծելու հմտություններ, կամ մասնագիտական ուսուցում, որի դեպքում կրթությունը տալիս է անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` կոնկրետ մասնագիտական ոլորտում աշխատելու համար, կամ սոցիալական ինտեգրում, որի դեպքում կրթությունը նպաստում է անձի հարմարվողականությանը հասարակության մեջ, սովորեցնում է սոցիալապես կարևոր նորմեր և արժեքներ:

Երբ կրթությունը դիտվում է որպես նպատակ, այն ներկայացնում է ինչպես անձնական, այնպես էլ հանրային շարունակական զարգացման, գիտելիքի և ինքնակատարելագործման մշտական ձգտում: Այս առումով կրթությունն ինքնին արժեքավոր է և չի սահմանափակվում կոնկրետ գիտելիքների կամ հմտությունների ձեռքբերմամբ: Սա իրազեկման ցանկությունն է՝ ավելի խորը հասկանալու աշխարհը և ինքն իրեն դրանում:

Սովորաբար, կրթությունը որպես նպատակ սահմանած հասարակություններն ու պետություններն են ունենում երաշխավորված և զարգացող ապագա:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ